Вечеринка: Արշավ դեպի գունավոր աշուն՝ ԼԱՍՏԻՎԵՐ
Главная > Armenian Extreme club > Արշավ դեպի գունավոր աշուն՝ ԼԱՍՏԻՎԵՐ
Վաղուց է ինչ դեպի Լաստիվեր կոչվող հեքիաթը չենք քայլել: Բազմաթիվ ընկերների պահանջով կազմակերպում ենք գունավոր արշավ դեպի մի վայր, որտեղ ծնվում և ամբողջ աշխարհով մեկ տարածվում է իսկական գունավոր աշունը:
Մեկնում ենք ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ (ԿԻՐԱԿԻ), առավոտյան 7:00
Վերադառնում ենք նույն օրը՝ երեկոյան կողմ
Ինչու՞ մինչև այս չէինք գնում, որովհետև մինչ այս անտառը դեռ լցված չէր բազմաթիվ գույներով, դեռ չէր հագել աշնանային գունագեղ զգեստները: Այս անգամ մենք կտեսնենք լրիվ ուրիշ Լաստիվեր, որի գույները հիացմունքի մաքուր աղբյուր կդառնան: Բառերը հաստատ չեն հերիքի այդ ամենը նկարագրելու համար, այնպես որ տեսնել է պետք:
Ճանապարհին կայցելենք նաև Լաստիվեր և Անապատ անունը կրող քարանձավներ, կտեսնենք ներսում գտնվող գեղեցիկ քանդակներն ու կլսենք տարածքի իրական պատմություններն ու լեգենդները:
Դե իսկ Լաստիվերի հայտնի բացատում թեյ խմելուց և հանգստանալուց բացի կկազմակերպենք խաղեր, խարույկ, կվայելենք խարույկի վրա արված մեր ակումբում արդեն ավանդական դարձած քաղցրավենիք-խորովածն ու օրը լիարժեք ապրելուց հետո երեկոյան կվերադառնանք Երևան:
Մասնակցության գումարը 5500 դրամ է, որի մեջ ներառված է տրանսպորտը, բացատի մուտքավճարը, լեռնային ուղեկցորդների և էքսկուրսավարների, լուսանկարչի ծառայությունները, վերը նշված ժամանցը և անմոռանալի հիշողությունները:
Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել (093)26-55-76, (095)26-55-76 կամ այցելել "Armenian Extreme Club"` Ամիրյան 18 հասցեով՝ Բիբլոս Բանկի հարևանությամբ:
Приглашены: Stepan Smbatyan, Gor Ayzak Hovhannisyan, Artush Vardanyan, Mane Hakobyan, Օվսաննա Սիմոնյան